Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՍԱՆԻՔ

Հոկտեմբեր 02,2010 00:00

Նորապսակներն իրենց հարսանեկան տորթի վրա նախընտրել էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի խորհրդանիշը

\"\"
\"\" \"\"
\"\"

Այս տարվա հուլիսին «Օջախ» ռեստորանային համալիրում կայացավ Սարհատ Պետրոսյանի եւ Արեւիկ Մանուկյանի հարսանեկան արարողությունը: Հիշեցնենք, որ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, որն ակտիվորեն պայքարում էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ՝ որդին է դաշնակցականներ Վազրիկ Պետրոսյանի եւ Ռուբինա Ղազարյանի: Վերջինս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հիմնադիրներից է: Իսկ Արեւիկ Մանուկյանը դուստրն է ԱԺՄ-ի հիմնադիրներ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի եւ Վարդուհի Իշխանյանի: Բնական է, որ նման հարսանիքին բազմաթիվ էին քաղաքական ասպարեզը ներկայացնող հյուրերը: Եվ մասնավորապես՝ հրավիրված էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի երկու նախաձեռնությունների՝ «Մոսկվա» կինոթատրոնի քանդման եւ օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ ընդդիմախոսությունն այս հարսանիքի ընթացքում արտահայտվեց ոչ միայն վանկարկումներով, այլ անգամ հարսանեկան տորթով: Սարհատ Պետրոսյանը համացանցում հրապարակել է այս գեղեցիկ հարսանիքի լուսանկարները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Հ. Գ. Մեր նախորդ նման ռեպորտաժի՝ Վիկտոր Դալլաքյանի որդու հարսանիքի վերաբերյալ լուսանկարչական ռեպորտաժից հետո, նորապսակների քավորը հրապարակավ հրաժարվեց Աստծո եւ եկեղեցու առջեւ իր ստանձնած պարտավորություններից: Շատ հուսով ենք, որ այդ նախադեպն այլեւս չի կրկնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել