Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ 53 ՏԱՐԵԿԱՆ Է

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"

«Սարդարապատ» շարժումը երեկ հայտարարությամբ շնորհավորել է Արցախյան հերոսամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար,  քաղբանտարկյալ, հանիրավի անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի ծննդյան 53-րդ տարեդարձը, որը լրանալու է նոյեմբերի 7-ին: Հայտարարության մեջ ասվում է, որ Միքայելյանը հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկն է, ում քաղաքացիական կեցվածքը օրինակ է շատերիս եւ ապագա սերունդների համար, որ նա «կեղծիքի, անարդարության նկատմամբ անհանդուրժող եւ մարտնչող կեցվածքով  կանգնած է հայ ժողովրդի այն զավակների կողքին, որոնց պայքարի շնորհիվ է կերտվելու նաեւ մեր բոլորիս երազած հայրենիքը»: Շարժումն ու նրա համակիրները Սասուն Միքայելյանին մաղթել են քաջառողջություն, համբերություն, անկոտրում կամք, ուժ եւ կորով:  «Առավոտը» եւս միանում է այս շնորհավորանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել