Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԿՆՈՋ ԹՈԻՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ

Հունվար 29,2011 00:00

«Ես հիմա չեմ հերքելու, ոչ էլ ասելու եմ՝ էսպես է կամ՝ էնպես: Հիմա ինչ էլ ասեմ՝ ձեզ չի համոզի, որ դա էդպես չի, էսպես է: Հիմա ի՞նչ անեմ՝ երդվե՞մ, թե՞ շորերս պատռեմ, որ ձեզ համոզեմ: Իհարկե՝ չեմ համոզելու: Կուսակցության վարկը եւ ժամանակը ցույց կտան ամեն ինչ»,- այսպես պատասխանեց Սիմոն Ղոնախչյանն «Առավոտի» հարցին՝ ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի «ականջներն են ձեր ետեւից երեւում»: Արդեն մեկ շաբաթ է՝ տարբեր հարցազրույցներում նախկին ՀՀԿ-ական Ղոնախչյանը հայտարարում է նոր՝ «Շրջադարձ» կուսակցության հիմնադրման մասին: Այնուհանդերձ, քաղաքական ի՞նչ շրջանակների հետ կոնսուլտացիաների արդյունքում է Ղոնախչյանը որոշել կուսակցական գործունեություն ծավալել: «Ես խորհրդակցել եւ համաձայնեցրել եմ բացառապես կնոջս հետ: Քանի որ սա շատ կարեւոր քայլ էր, ինձ համար էլ կարեւոր էր, որ կինս աջակցի, զորակցի եւ օգնի ամեն ինչում, քանի որ սա շատ լուրջ շրջադարձ է լինելու նաեւ կյանքում»,- ասաց Ղոնախչյանը:
Երեկ «Ռոյալ Արմենիա պալաս» հյուրանոցում, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ ոմն Արայիկի, տեղի ունեցավ «Շրջադարձի» հիմնադիր համագումարը: Պատվիրակների արտաքին տեսքից դատելով՝ անապահով խավի ներկայացուցիչներ չէին: Բոլոր որոշումները ընդունվեցին միաձայն, բուռն, եւ երկարատեւ ծափերն էլ հնչեցին, բոլորը գոհ ու երջանիկ հեռացան՝ մի-մի բաժակ շամպայնով միմյանց շնորհավորելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31