Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Մարտ 16,2011 00:00 Share

ԱՄՆ-ում մահացության ամենից տարածված պատճառներից է արյան մեջ շաքարի չափաքանակի բարձր տոկոսը: Հիպերգլիկեմիան համեմատում են ծխախոտի կամ ալկոհոլի պատճառով մահացության ցուցանիշի հետ: Արյան բաղադրության մեջ շաքարի մեծ քանակը ԱՄՆ-ի բնակչության հիմնական մահացության պատճառներից է: Այս եզրակացությանն են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները: Արյան բաղադրության մեջ շաքարի չափաքանակն անմիջականորեն կապ ունի սննդի եւ ըմպելիքների պարունակության հետ: Կայուն հիպերգլիկեմիայի դեպքեր նկատվում են հատկապես շաքարային դիաբետ ունեցողների մոտ: Արյան մեջ շաքարի քանակի բարձրացման նախանշաններն են արագ եւ առատ միզարտադրությունը, քաշի անկումը, ծարավն ու հոգնածությունը: Մեզի բաղադրությունում գլյուկոզայի քանակի ավելացումը քաշի անկման հիմնական պատճառն է, նույնիսկ, երբ ախորժակի բացակայություն կամ անկում չի նկատվում: Արդյունքում հյուսվածքներում անթույլատրելի մեծ քանակությամբ սոբրիտոլ եւ ֆրուկտոզա է կուտակվում, ինչի արդյունքում աստիճանաբար մահանում են մեմբրան հյուսվածքները: Տվյալ դեպքում վրա է հասնում կոման, իսկ առավել լուրջ դեպքերում՝ մահը: Գլյուկոզայի քանակն արյան մեջ չափվում է սնվելուց առաջ եւ հետո՝ օրվա մեջ մի քանի անգամ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է գլյուկոզայի նորմալ չափաքանակը: Ըստ drugs.am-ի՝ արյան բաղադրությունում նորմալ միջին պարունակությունը 4-8 միլիմոլ է՝ մինչ սննդի ընդունումը չափելու դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031