Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ը»

Ապրիլ 01,2011 00:00

Սկիզբը՝

Գագիկ Հովհաննիսյանը կարծում է, ո ր շատերը կփորձեն տապալել այս երկխոսությունը, եթե, իհարկե, այն կա, շատերը կփորձեն հեռահար նպատակներով նենգափոխել այն, շատերը կնետվեն Ազատության հրապարակ՝ բոցաշունչ ելույթներով նսեմացնելու այդ գործընթացը: Այս ամենում նա նկատի չունի Րաֆֆի Հովհաննիսյանին, որի հացադուլի առիթով ինչ մեկնաբանություններ ու գուշակություններ ասես՝ չտարածվեցին՝ «միստիկական-դավանաբանականից մինչեւ եսասիրական-արկածախնդրական»: Մինչդեռ նա վստահ է, որ Րաֆֆին այս գործընթացում որոշ իմաստով կատարում է կատալիզատորի դեր՝ արագացնելով սկսված երկխոսությունը. «Նրա այս գործողությունը կարող էր ընդդիմության լիդերին մղել իշխանության հետ հարաբերության հարցում գնալու կոնկրետ գործողության: Եվ դա հուսադրող է: Որովհետեւ մենք պետք է համարձակվենք եւ առաջ ընթանանք: Մենք պետք է ամեն օր, ամեն ժամ ապացուցենք արեւմտյան, համամարդկային արժեքներին մեր նվիրվածությունը՝ ամրապնդելով միջազգային հանրության մեր նկատմամբ ունեցած վստահությունն ու մեծացնելով մեր երկրի նկատմամբ ստանձնած պատասխանատվությունը»: Վստահ լինելով, որ ՀՀ նախագահի որդեգրած քաղաքական ուղեգիծը հետեւողականորեն իրականացնելու վճռականությունը, բարեփոխումներն արագացնելու, դրանք հանրության համար տեսանելի եւ քաղաքական ցանկացած իրավիճակում անշրջելի դարձնելու հաստատակամությունն է այն ճանապարհը, որով Հայաստանը կարող է դուրս գալ ստեղծված կացությունից, հասնել զարգացման ու առաջադիմության, ժողովրդի բարեկեցության բարձրացման, նրա արժանապատիվ ու անվտանգ գոյության ապահովման, նա հավելում է. «Մենք՝ հայերս, համայն մարդկության ժամանակակից եղել ենք անհիշելի ժամանակներից: Եվ առաջին հերթին՝ քաղաքական, մշակութային, տնտեսական այն ծանրակշիռ ներդրումով, որ ունեցել ենք համաշխարհային քաղաքակրթության մեջ: Սակայն այս էլ քանի դար մեզ չի հաջողվում դառնալ համայն մարդկության, ոչ թե միայն ռուսների ժամանակակիցը: Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ մեր իշխանությունը, ընդդիմությունն ու ժողովուրդը պայմանավորվեն երկրի ճակատագրի հարցում: Այլապես դա անելու են ուրիշները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել