«Փաստինֆո». «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը և «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանը կալանքից ազատ են արձակվել։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Ջիվանյանի նախագահությամբ, երեկ կայացած դատական նիստում որոշել է փոխել Սողոյանի և Մելիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը, գրավը՝ 20 մլն դրամի չափով և բացակայելու արգելքը։



















































