Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՏՈՒՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ

Ապրիլ 01,2011 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Նվեր Պողոսյանը Ճամբարակի քաղաքապետարանում հանդիպել է ավելի քան չորս տասնյակ քաղաքացու, որոնց գերակշիռ մասը դրամական օգնության խնդրանք է ունեցել:

Հայտնի է, որ Ճամբարակում են ապրում Արծվաշենից տեղահանվածները, Ճամբարակի քաղաքապետն էլ արծվաշենցի է: Մարզպետը մարդկանց հետ խոսել է նաեւ արծվաշենցիների բնակարանային խնդիրներից, տեղեկացրել, որ ՀՀ կառավարության մշակած հայեցակարգով՝ բնակարանի կարիք ունեցող արծվաշենցիների համար առաջիկա երեք տարում կկառուցվեն եւ անհատույց կհանձնվեն անհատական բնակարաններ: Սակայն արծվաշենցիները նախ դժգոհել, ապա պահանջել են ոչ թե տուն, այլ դրամական փոխհատուցում՝ իրենց խնդիրներն իրենց ուժերով լուծելու համար:

Մարզպետն էլ ասել է, որ չի լինի կարիքավոր մի ընտանիք, որ չկարողանա օգտվել այս ծրագրից. «Կարծում եմ, որ կառավարության կողմից մշակված է ամենաճիշտ հայեցակարգը, այդ գումարը միայն կարիքավոր արծվաշենցիների համար բնակարան կառուցելու համար է հատկացվելու, այլ ոչ թե սոցիալական այլ հարցեր լուծելու, ուստի եւ ոչ մեկը փող չի ստանալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930