Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ

Ապրիլ 02,2011 00:00

Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ազգային ժողովի վերջին նիստերից մեկում քվեարկել իր գործընկերոջ փոխարեն, ինչն արձանագրել են տեսախցիկները; «Այդպիսի բա՞ն են ցույց տվել: Հնարավոր է, որովհետեւ, ասենք, մեկը զանգում ասում է՝ ուշանում եմ, մինչեւ հասնեմ, քարտս դիր, գրանցի: Բայց ես վտանգավոր բան չեմ տեսնում»,- ժպտալով պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ նկատելով, թե օրենք չկա, որն արգելում է պատգամավորին քվեարկել ուրիշի փոխարեն: Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն. «Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ»:
Անդրադառնալով ապագա խորհրդարանի որակական հատկանիշներին՝ Ռազմիկ Զոհրաբյանը վստահեցրեց. «Նոր խորհրդարանում կլինեն ե՛ւ ժողովրդի ներկայացուցիչներ, ե՛ւ մասնագետներ: Այդպես էլ եղել է. գուցե մի քիչ շատ են գործարարները, հաջորդ խորհրդարանում նրանք քիչ կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել