Լրահոս
Օրվա լրահոսը

LIVEJOURNAL-Ը ՀԱԿԵՐՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ

Ապրիլ 06,2011 00:00

\"\"Livejournal-ի աշխատակազմը երեքշաբթի օրը հայտարարել է, թե ինտերնետ-ծառայությունը դժվարությամբ է ետ մղում հակերների հարձակումները, որոնց նպատակը Ռուսաստանում տեղեկատվության եւ կարծիքների փոխանակման անկախ հարթակ դարձած ու ժողովրդականություն վայելող կայքերից մեկի ոչնչացումն է: Reuters-ի մատուցմամբ, կայքում ի հայտ եկած խնդիրները գրավել են նաեւ խորհրդարանական ընդդիմության ուշադրությունը: Կոմունիստները «իշխանական կուսակցության» բյուրոկրատներին մեղադրել են սոցիալ-քաղաքական ցանցի դեմ ճնշումների մեջ եւ խոստացել են իրենց դժգոհություններով դիմել ինտերնետ ազատության պաշտպանին ու երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Անցած շաբաթ հակերների հարձակումների արդյունքում մի քանի ժամ շարունակ կայքն անհասանելի է եղել՝ ծառայությունը շարքից դուրս է եկել, նույնը ավելի երկար ժամանակով տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Այդ մասին հայտարարել է հոսթինգի ղեկավարությունը:

«Երեկվա հարձակումն ուղղված է եղել առաջին տասը բլոգերների եւ հասարակության դեմ: Հարձակման պատճառը տվյալ դեպքում ավելի քան ակնհայտ է. ինչ-որ մեկը շատ է ուզում, որ կայքը դադարի գոյություն ունենալ՝ որպես ազատ հարթակ»,- իր բլոգում գրել է SUP ընկերության արտադրության զարգացման տնօրեն Իլյա Դրոնովը: SUP ընկերության բաժնետերերից մեկը նաեւ ֆինանսական մագնատ Ալեքսանդր Մամունտն է, որը ներառված է Forbs-ի ամենահարուստ ռուսաստանցիների հարյուրյակում:

Հավելենք միայն, որ, Ռուսաստանում անցկացված սոցհարցումների համաձայն, Ռուսաստանում տեղեկատվության գլխավոր աղբյուրը հասարակության մեծամասնության համար մնում է իշխանությունների վերահսկողության տակ գտնվող եւ նրանց հնազանդ հեռուստատեսությունը, եւ համացանցն է մնացել այն ազատ տարածքը, որտեղ կարելի է անկախ գնահատականներ եւ գրաքննության չենթարկվող տեղեկություն ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930