Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը՝ Ռուսաստանի առաջնությունում

Ապրիլ 06,2011 00:00

Ապրիլի 12-23-ը կայանալու է շախմատի Ռուսաստանի տղամարդկանց 18-րդ թիմային առաջնությունը, որտեղ հաղթողին որոշելու համար պայքարի մեջ է մտնելու 12 ակումբային թիմ:

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է բոլոր թիմերի վերջնական կազմերը: Դրանցից մի քանիսը համալրված են հայ շախմատիստներով: Այսպես, Դեսնոգորսկ-Մոնոստիրշչինայի թիմում ընդգրկված է երեք հայ շախմատիստ՝ Գեորգի Պողոսյանը, Սարգիս Մանուկյանը եւ Պողոս Նահապետյանը: Լիպեցկ քաղաքի թիմի կազմում են Գոռ եւ Գեւորգ Հայրապետյանները, իսկ Սանկտ Պետերբուրգի շախմատային պատիվը պաշտպանողների մեջ է նաեւ Գեորգի Մովսիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930