Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-ԻՆ

Ապրիլ 07,2011 00:00

ՆԱՏՕ-ն խոստացել է անել ամեն հնարավորը՝ լիբիական Միսուրատա պաշարված քաղաքում քաղաքացիական անձանց պաշտպանելու համար:
«Միսուրատան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի թիվ մեկ խնդիրներից մեկը»,- BBC-ի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի խոսնակը՝ ի պատասխան լիբիացի ապստամբների առաջնորդի կողմից ՆԱՏՕ-ի հրամանատարությանն ուղղված քննադատությանը:
Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի բանակի նախկին գեներալ, իսկ այսօր ապստամբների կողմն անցած Աբդելֆատահ Յունիսը ՆԱՏՕ-ին նախատել է բյուրոկրատական քաշքշուկների համար: Նրա ասելով, եթե Դաշինքը անհապաղ օգնության չհասնի, ապա Միսուրատան ամենաուշը մեկ շաբաթից կլինի Քադդաֆիի ուժերի վերահսկողության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930