Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդներն սկսեցին պայքարը

Ապրիլ 07,2011 00:00 Share

Երեկ մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մեկնարկային օրը հայտնի դարձան չորս քաշային կարգերի հաղթողները: 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ  երեւանցի Ռուդիկ Մկրտչյանը, բանակային Ասլան Պողոսյանը հավասարը չունեցավ 60 կիլոգրամում, 74 կգ քաշային կարգում պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ գյումրեցի Ռաֆիկ Մանուկյանը, իսկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող մարզիկ Վահե Սիմոնյանը առաջինն էր 96 կգ քաշային կարգում: Այսօր կորոշվեն մյուս չորս քաշային կարգերի հանրապետության չեմպիոնները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930