Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՇՖ-ն դատի կտա՞ Դանաիլովին

Ապրիլ 07,2011 00:00

Էքս-լե-Բենում կայացած շախմատի եվրոպական միության գլխավոր համաժողովում որոշվել է, որ շախմատի 2013 թվականի Եվրոպայի առաջնությունը կկայանա  Վարշավայում, Եվրոպայի ակումբների միջեւ 2012 թ. գավաթի խաղարկությունը՝ Իսրայելի Էյլաէ քաղաքում, իսկ եկող տարվա Եվրոպայի երիտասարդների առաջնությունը՝ Չեխիայի մայրաքաղաքում:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահը պաշտոնական նամակով դիմել էր համաժողովի պատվիրակներին՝ ԵՇՄ նորընտիր նախագահ Սիլվիո Դանաիլովի՝ կամայական որոշումներ կայացնելու ցանկություններին տեղի չտալու առաջարկով՝ սպառնալով հակառակ դեպքում բուլղարացուն դատի տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել