Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ապրիլ 08,2011 00:00

\"\"Այսօր ԱԺ պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը դարձավ 50 տարեկան: Մարտական ընկերները եւ զոհված ընկերների մայրերը ի սրտե շնորհավորում են իրենց մարտական ընկերոջը, մաղթում երջանկություն, սեր եւ հաջողություններ: Այս դժվար ու խռովահույզ ժամանակներում անչափ դժվար է Մարդ մնալը, բայց Դու, մեր մարտական ընկեր, հենց այդպիսին ես՝ Մարդ, ով իր կյանքի մի հատվածն ապրել է պատերազմական կյանքով, իսկ մյուսն էլ՝ ուրիշների հոգսերով: Աֆղանական պատերազմի վետերանների միությունն արդեն 16 տարի ղեկավարում է Արմեն Մխիթարյանը: Եթե մեկն իր դարդը, ցավը պատմում է նրան՝ հավատացած է, որ այդ ցավն, ի վերջո, Տեր ունի, խնդիրը՝ լուծում: Արմեն Մխիթարյանը լռելյայն անում է իր գործը եւ չի սիրում, երբ այդ մասին խոսվում է: Ավելին՝ անընդունելի է համարում պարտքի զգացում թելադրել մարդկանց, ում պարտական ենք բոլորս: Սա մարտական ընկերների անկեղծ խոսքն ու գնահատականն է ոչ միայն Արմեն Մխիթարյանի անցած ուղու, այլեւ մարդկային ու հոգեւոր կերտվածքի եւ բարոյական չափանիշների մասին: Թող Աստված նրան առողջություն ու արեւշատություն տա, ինքն էլ իր բարությունն ու կամեցողությունը շարունակի բաժին հանել դրա կարիքն այսօր անչափ զգացողներին: Ծնունդդ շնորհավոր, մեր դժվար եւ լավ օրերի ընկեր:

«Առավոտը» միանում է շնորհավորանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930