Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՎՈՐԻ ԹԻՄԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՆ

Ապրիլ 08,2011 00:00

Վաղը Մագդեբուրգում գերմանաբնակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը մենամարտելու է գերմիջին քաշային կարգում WBO-ի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Մինչ հայ բռնցքամարտիկի՝ ծագումով ռուս մրցակիցը, չկասկածելով իր հաղթանակին, պատրաստվում է ռինգ մտնել կիսամերկ գեղեցկուհիների ուղեկցությամբ եւ լրատվամիջոցներում հայտարարություններ է անում՝ խոստանալով, որ այդ օրը Գեւորը աշխարհի չեմպիոնի տիտղոս նվաճելու իր վերջին հնարավորությունը կկորցնի, մեր հայրենակցի թիմի անդամները նաեւ այլ խնդիրներով են զբաղված: Մասնավորապես, նրանք ցանկանում են հասնել այն բանին, որպեսզի կազմակերպիչներն ամբողջապես փոխեն մենամարտի մրցավարական կազմը:

«Ես կարծում եմ, որ հանուն արդարության եւ սպորտի շահերի, Շտիգլիցի հետ մեր մենամարտում չպետք է նույն մրցավարները նշանակվեին: Շաբաթ օրվա մարտը սպասարկելու հրավիրված մրցավարները գրեթե ամբողջ կազմով նույնն են, ինչ Ռոբերտի նախորդ մարտի ժամանակ էր: WBO-ն պետք է մեծ ուշադրություն դարձնի նրան, որպեսզի ներգրավի տարբեր աշխատակիցների: Խոսքը կազմակերպության եւ սպորտի նկատմամբ վստահության մասին է», – Գեւորի մենեջեր Պետեր Շուլցին մեջբերում է «Fightnews»-ը: Իսկ ինքը՝ Խորեն Գեւորը, ԶԼՄ-ներին ասել է, թե լավագույն տարբերակը Շտիգլիցին նոկաուտի ենթարկելը կլիներ եւ դրանով բոլոր հարցերը փակելը: «Ես կարող եմ հայտարարել, թե հնարավոր է նաեւ, որ միավորներով հաղթեմ: Բայց, ավաղ, կողմնակալ մրցավարության հետ կապված մի քանի դեպքերի արդեն հանդիպել եմ», – լրագրողներին հայտարարել է WBO-ի գոտու հավակնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել