Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական վիժեցումը սպանությո՞ւն է

Ապրիլ 09,2011 00:00

Մայրության, գեղեցկության եւ Ավետման տոնին Լոռու մարզի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միությունը «Անանուն երեխաների անհայտ գերեզմաններ» խորագրով քննարկում էր կազմակերպել, ուր իրավաբանները, հոգեբանները, բժիշկներն ու հոգեւորականները խոսում էին արհեստական վիժեցման ու դրա հետեւանքների մասին:
Կազմակերպիչների կարծիքով, կանայք ավելի շատ ընդունում են հոգեւորականի խոսքը. «Կան խնդիրներ, որոնց մասին գիտենք, բայց չենք բարձրաձայնում: Խնդիրը սերտ կապ ունի եկեղեցու հետ, քանի որ արդեն իսկ ստեղծված հոգին ու մարմինը մայրերը ոչնչացնում, սպանում են»,- հղիության արհեստական ընդհատումների մասին այս կարծիքին է երիտասարդաց միության անդամ Վանիկ Գաբրիելյանը:
Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավար տեր Վահան քահանա Ազարյանը կարծում է, որ խախտված բնականոն կյանքը բերում է վտանգավոր երեւույթների եւ չարիքների. «Արժե, որ յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք մինչեւ նման քայլ անելը հայացքն ուղղի դեպի եկեղեցի, դեպի խոստովանահայրեր»:
Իրավաբանները հղիության արհեստական ընդհատումը սպանություն են որակում, անգամ այն դեպքում, երբ, կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, դրա իրավունքն ունեն:
Լոռեցի որոշ երիտասարդներ էլ վստահ են, որ ճիշտ կլիներ հղիության արհեստական վիժեցումը քրեորեն պատժելի արարք համարվեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել