Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՈՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ՝ ՄՈՌԱՑՎԱԾ

Ապրիլ 12,2011 00:00

Հախում գետի աջ ափին, Տավուշի մարզի Վարագավան գյուղի հին գյուղատեղում մի կիսավեր մատուռ կա, կողքին՝ 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմի հերոս, քահանա Գրիգոր Մանուչարյանի գերեզմանը: Հայտնի է, որ նա այդ պատերազմի ժամանակ առաջնորդում էր 500 քաջ հեծյալների, ովքեր իսկական մահապարտներ էին: Գրիգոր Մանուչարյանի ցուցաբերած քաջության համար ցարական կառավարությունը որոշ ժամանակ Բերդի տարածաշրջանն ազատել է հարկերից: Վարդագավանցի Գրիգոր Մանուչարյանի գերեզմանը քիչ թե շատ տեսքի է բերվել 1978 թվականին` Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելու 150-ամյակի տոնակատարության ժամանակ:
Իսկ 5-6 տարի առաջ Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանը գյուղ այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին խնդրել է աջակցություն՝ ամայի վայրում գտնվող Գրիգոր Մանուչարյանի աճյունը գյուղ տեղափոխելու եւ նրա շուրջը մատուռ կառուցելու համար: Կաթողիկոսը խոստացել է հարցը լուծելու համար ինչ-որ բան մտածել: Անցած 5-6 տարում այս ուղղությամբ բան չի արվել ու քաջ հայորդու գերեզանը դեռ անշուք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել