Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Ապրիլ 12,2011 00:00

\"\"Ճապոնիայում եւս մեկ հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները՝ 7,1 բալ, տեղի են ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Հոնսյու կղզու շրջանում: Այդ մասին, ըստ news.am-ի, ասված է ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ: Երկրաշարժը զգացվել է նաեւ մայրաքաղաք Տոկիոյում: Հայտարարվել է ցունամիի նախազգուշացում: Ապրիլի 11-ին մեկ այլ երկրաշարժ էլ տեղի է ունեցել «Ֆուկուսիմա» վթարված ատոմակայանի շրջանում: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտակայքում, իսկ օջախը գտնվել է ծովի տակ՝ ավելի քան 50 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ երեկ լրացավ Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մեկ ամիսը: Զոհերի թիվը գերազանցել էր 13 հազարը: Ավելի քան 15 հազար մարդ անհետ կորած է համարվում: Մարտի 11-ից ի վեր Ճապոնիայում 5 բալից բարձր՝ ավելի քան 400 երկրաշարժ է տեղի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել