Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՊԱՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Ապրիլ 14,2011 00:00

Ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բերնար Ֆասիեն ու Ռոբերտ Բրադկեն, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Ադրբեջանի Աղդամի շրջանի Օրթա Հարվանդգյուղ եւ հանդիպել «հայ դիպուկահարների կողմից սպանված 9-ամյա Ֆարիզ Բադալովի ընտանիքի հետ»: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը:
Աղբյուրի մատուցմամբ, համանախագահները, բացի Ֆարիզի ծնողների հետ հանդիպելը, նաեւ դիտարկել են այն տեղանքը, որտեղ տղան սպանվել է: Այնուհետեւ դիվանագետները դիտարկել են գյուղով անցնող զորքերի շփման գիծը:
Ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն անձամբ է իր ցավակցությունները հայտնել սպանված տղայի պապին ու տատին: Համանախագահներին ուղեկցել է Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Սադիհովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել