Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆՆ ԱՅԺՄՎԱՆԻՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

Ապրիլ 14,2011 00:00

\"\"Ֆուտբոլի Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսի 7-ին հյուրընկալելու է Մոնտենեգրոյի իր հասակակիցներին: Այդ նպատակով մեր թիմի մարզիչ Ռաֆայել Նազարյանը երեկվանից երկօրյա ուսումնամարզական հավաք է կազմակերպել՝ հրավիրելով հետեւյալ թեկնածուներին.
Դարպասապահներ՝ Էդվարդ Հովհաննիսյան («Ուլիս»), Արսեն Պետրոսյան եւ Կարեն Իսրայելյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»):
Պաշտպաններ՝ Հովիկ Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Արգիշտի Պետրոսյան (բոլորն էլ՝ «Բանանց»), Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Արման Հովհաննիսյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»):
Կիսապաշտպաններ՝ Սարգիս Կարապետյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Սուջյան, Վալտեր Պողոսյան, Բենիկ Հովհաննիսյան (բոլորն էլ՝ «Բանանց»), Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Ալեքսանյան (երեքն էլ՝ «Փյունիկ»), Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»), Ալբերտ Հովակիմյան («Իմպուլս»):
Հարձակվողներ՝ Հովիկ Հովհաննիսյան («Փյունիկ»), Նորայր Գյոզալյան, Խաչիկ Ավետիսյան (երկուսն էլ՝ «Բանանց»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել