Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՍԻԿ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՆՏԱ՞ԿՏ Է

Ապրիլ 15,2011 00:00

«Ներսիկ Նազարյանի հետ ես որեւիցե այլ հարաբերություն, բացի աշխատանքային նորմալ կանոնակարգված հարաբերություններից, չունեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի միջեւ լարված հարաբերություններ են ստեղծվել, որի պատճառն այն է, որ Ներսիկ Նազարյանը աչք է դրել ՀՀ ոստիկանապետի պաշտոնի վրա: «Վատ է այն զինվորը, որը չի ուզում դառնալ գեներալ: Ուրիշ է, եթե մարդը տակտի նորմերը խախտում է ու աշխատող մարդու պաշտոնի վրա խոսակցություն է տանում: Ես դա, բնականաբար, չեմ ընդունում, սա, իրոք, էթիկայի նորմերի խախտում է: Նա իմ ենթական է, նաեւ ղեկավարում է Երեւան  քաղաքի կայազորը, իմ վարչության պետն է, իմ հանձնարարությունները կատարում է առանց քննարկման, բայց ոստիկանապետի պաշտոնը ոչ ես, ոչ էլ Նազարյանն   է որոշում, այն որոշում է հանրապետության  նախագահը»: Ինչ վերաբերում է ոստիկանապետի հնարավոր պաշտոնանկությանը, պարոն Սարգսյանն ասաց. «Հանրապետության նախագահն է ինձ նշանակել, նախագահն էլ մի օր կորոշի, էդ ժամանակ Նազարյանը կլինի, ով կինի, դա, ճիշտն ասած, ինձ էդքան էլ չի հետաքրքրում: Եւ, գիտեք, շատ թեկնածուներ կան էս պաշտոնի համար հավակնողներ, որոնք, չգիտեմ, հույսեր են փայփայում, երազում են, մտածում են: Ես հիմա հումորով եմ վերաբերում, շատ հումորով, օրը կգա, եւ նախագահը կորոշի, իսկ մնացածի ջանքերն ու տառապանքներն իզուր են, թող հանգստանան, զբաղվեն իրենց գործերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել