Լրահոս
Օրվա լրահոսը

HTB-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ապրիլ 16,2011 00:00

«Առավոտը» անդրադարձել է «OՐԴՖԻԼՄ» ընկերության եւ ռուսական HTB հեռուստաընկերության համագործակցությանը, նաեւ նշել, որ ապրիլի 15- 17-ը հեռուստաընկերության բարձրակարգ մասնագետները ՀՀ-ում վարպետության եռօրյա դասեր են իրականացնելու:
Երեկ Մոսկվայի տանը կայացավ HTB-ի ներկայացուցիչների ասուլիսը: Մասնակցում էին «История Всероссиского обмана» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Ալեքսեյ Եգորովը, հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, «История Всероссиского обмана» թոք-շոուի գլխավոր պրոդյուսեր Դիանա Ստեպանովան, HTB հեռուստաընկերության բեմադրող օպերատոր Կոնստանտին Օլերսկին, «OՐԴՖԻԼՄ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը եւ ԱՊՀ հարցերով դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: Վերջինս առանձնակի կարեւորություն է տալիս այս նախաձեռնությանը: «Մենք շատ բան ունենք փոխանցելու մեր գործընկերներին: Վարպետության դասերն ընթանալու են՝ ըստ մասնակիցների նախասիրությունների ու հետաքրքրության շրջանակների,- ասաց «История Всероссиского обмана» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Ալեքսեյ Եգորովը եւ ավելացրեց,- տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցներն ենք օգտագործելու պատմածն ավելի պատկերավոր դարձնելու համար: Մտածել ենք նախ հարցնել, թե ինչ է հետաքրքրում մեր լսարանին, հետո կորոշենք՝ ինչ ուղղվածությամբ տանել աշխատանքները: Առաջնորդվելու ենք ոչ ստանդարտ սկզբունքներով. որպես օրինակ՝ վերցնելու ենք, ասենք, հայկական կոնյակը եւ փորձելու քննարկել այն լրագրողական, օպերատրական ու ռեժիսորական տեսանկյունից»:
Հայկ Օրդյանն էլ իր հերթին ասաց. «Մեր պատվիրակներին ներկայացնելու ենք Հայաստանը, մեր մշակույթը եւ, իհարկե, հեռուստաեթերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել