Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում կրկին բողոքի ցույցեր են սպասվում

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով, Սիրիայում երեկ ուրբաթօրյա աղոթքից հետո վերսկսվելու էին բողոքի նոր ակցիաներ: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն: Նախագահ Բաշար ալ-Ասադը նախօրեին ներկայացրել է կառավարության նոր կազմը եւ երկրում ստեղծված լարված իրավիճակը մեղմելու համար հրամայել է ազատ արձակել վերջին շրջանում հակակառավարական ցույցերի ընթացքում կալանավորված անձանց:
Մինչ սիրիական պետական լրատվական գործակալությունները տեղեկացնում են կալանավորվածներին ազատ արձակելու մասին, իրավապաշտպան կազմակերպությունները բարձրաձայնում են Դերաա քաղաքում նոր ձերբակալությունների մասին: Սիրիական իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներով, երկրում հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով ավելի քան 200 մարդ է սպանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել