Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ՓՈԹՈՐԻԿԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԵՐ Է ԽԼԵԼ

Ապրիլ 19,2011 00:00

\"\"ԱՄՆ հարավ-արեւմուտքում մոլեգնած փոթորիկներից զոհերի թիվը հասել է 45-ի: Երկրի տարածքում առնվազն 240 տորնադո է գրանցվել: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Associated Press-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 43 զոհվածների մասին: Ապրիլի 14-ից ի վեր մոլեգնող փոթորիկը զգալի վնաս է հասցրել Օկլահոմա, Արքանզաս, Ալաբամա, Հյուսիսային Կարոլինա նահանգներին. հարյուրավոր տներ եւ ավտոմեքենաներ են վնասվել, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության:
Ապրիլի 17-ին փոթորիկը շարժվել է մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի ուղղությամբ: Հարեւան Վիրջինիա նահանգի տարածքում փոթորկի նախազգուշացում է արվել: Տարերքի զոհերի մեջ կան նաեւ երեխաներ: Տորնադոյի պատճառած վնասի չափի մասին չի հաղորդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել