Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԼԱՑԻԿ ԿԱԶՄՎԱԾՔԻ «ԳԱՂՏՆԻՔԸ»

Ապրիլ 19,2011 00:00

Թեյը կարող է օգնել պահպանել քաշը, նույնիսկ այն դեպքում, եթե դուք անառողջ սննդի սիրահար եք: Նման եզրահանգման են եկել ճապոնացի գիտնականները Կոբեի համալսարանից: Նրանք հայտարարել են, որ բացահայտել են, որ թեյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ այն փոփոխությունների առաջացումը, որոնք հարուցվում են ճարպոտ սնունդ օգտագործելու հետեւանքով եւ կարող են հանգեցնել 2-րդ տեսակի դիաբետի առաջացմանը: Սա են ապացուցել կրծողների վրա անցկացված փորձերը: Մկների մի խումբ սնվում էր նորմալ, իսկ մյուս խումբը պահպանում էր ճարպերով հարուստ սննդակարգ: Այդ 2 խմբերը բաժանել էին եւս մի քանի փոքր խմբերի: 14 շաբաթվա ընթացքում ենթախմբերին սննդի հետ տալիս էին ջուր, կանաչ կամ սեւ թեյ: Հետազոտությունից պարզ է դարձել, որ թեյի երկու տեսակներն էլ թույլ չեն տալիս, որ կրծողները գիրանան: Ի դեպ, սեւ թեյը նաեւ զրոյականացրել էր այն բացասական ազդեցությունը, որը հարուցում է ոչ ճիշտ սնվելը: Չնայած հուսադրող արդյունքներին՝ անկախ փորձագետները դեռեւս թերահավատորեն են մոտենում այս հարցին, քանի որ մարդկանց վրա դեռեւս նմանատիպ հետազոտություններ չեն անցկացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930