Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԽՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱՍՅԱՆԸ

Ապրիլ 20,2011 00:00

Ապրիլի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է Աճառյան փողոցի թիվ 83 էլեկտրասյանը, ինչի հետեւանքով 2 ուղեւորները վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Իսկ «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 81 շենքի մոտ բախվել էր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ նույն վայրում կայանված «Նիսսան Սանի» մակնիշի 2 ավտոմեքենաների, ապա՝ «Սամանդ» եւ «Նիսսան Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել