Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՔԵՐ՝ ԵՂԵՌՆԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Ապրիլ 20,2011 00:00 Share

Այսօր ԵՊՀ-ում կկայանա Հայոց մեծ եղեռնի տարելիցի առթիվ ԵՊՀ-ի կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսը: Այդ գրքերի շարքում է նաեւ իսպանացի ժամանակակից գրող Գոնսալո Հ. Գուարչի «Հայոց կտակը» վեպը: Վեպը Հայոց ցեղասպանության նվիրված եռագրության երկրորդ վեպն է, առաջին` «Հայկական տոհմածառը» վեպում պատմվում էր Պատմական Հայաստանում 1915-1916թթ. կատարվող ողբերգությունը: «Գոնսալո Հ. Գուարչի վեպը ոչ միայն արդարամիտ մտավորականի ցասումի եւ մեր հայրենակորույս ազգակիցների ցավի ու վրդովմունքի ճիչն է, այլ նաեւ սթափության կոչ է՝ ուղղված նախճիրը գործած մարդասպանների հետնորդներին, միջազգային ատյանների այն դիվանագետներին, որոնց խղճի վրա է ծանրացած եղեռնագործությունը: Հույս ունեմ, որ այս աշխատանքով կկարողանամ իմ համեստ ավանդը ներդնել Հայ Դատի արդար գործին», -ասաց եռագրության թարգմանիչ, ԵՊՀ ռոմանական բանասիրության դասախոս Մերի Սուքիասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930