Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ

Ապրիլ 21,2011 00:00

Հիվանդանոցից  ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի եւ թիկունքի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա Հասմիկ Փ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.20-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 31-ամյա Արմեն Փ.-ն, կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է կնոջը` Հասմիկ Փ.-ին, սակայն իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Արմեն Փ.-ն ներկայացել է բաժին:
Փաստի առթիվ քննչական բաժանմունքում սպանության փորձի փաստով հարուցվել է քրեական գործ: Արմեն Փ.-ն ձերբակալված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930