Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱԹԵԹՈՎ ՊԱՐՏՔ»՝ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Տավուշի մարզի բազմաթիվ համայնքապետարաններ եւ դպրոցներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բջջային հեռախոսահամարների փաթեթների պարտքերի պատճառով հայտնվել են դժվարին վիճակում:
Օրինակ, սահմանամերձ Կիրանցի գյուղապետարանի հաշվեհամարի վրա արգելանք է դրվել՝ մոտ 1 միլիոն դրամ պարտքի պատճառով: Գյուղապետ Հմայակ Նազարյանը ասում է, որ որոշ փաթեթներ ձեւավորվել են 4-5 տարի առաջ եւ հիմա շատ դժվար է պարտքը հավաքելը, քանի որ պարտատերերից շատերը Հայաստանում չեն: Բջջային կապի ծառայությունից օգտված, բայց դրա դիմաց չվճարած ու պարտքեր կուտակած գյուղապետարանների թվում են նաեւ Խաշթառակի, Գանձաքարի, Բերքաբերի համայնքապետարանները:
Խաշթառակ համայնքի ղեկավար Հայկ Քամալյանը, ով պաշտոնը ստանձնել է 2009 թ. ապրիլի 25-ին, հրաժարվում է ընդունել նախորդ համայնքապետի ժամանակ ձեւավորված պարտքի պատասխանատվությունը: Սակայն փաթեթը գյուղապետարանի անունով է, եւ գյուղապետարանը պատասխանատու է: Ըստ Հայկ Քամալյանի, Խաշթառակի 294 հազար դրամ պարտքից ինքը ավելի քան 40 հազարը մարել է: Խաշթառակի դպրոցն էլ է պարտք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին ու հիմա ընկերությունը փորձում է գումարները ստանալ դատարանի միջոցով: Հայկ Քամալյանը մտավախություն ունի, որ ընկերությունը կարող է դատական հայց ներկայացնել նաեւ գյուղապետարանի դեմ եւ այդ դեպքում չի բացառվում, որ արգելանք կդրվի գյուղապետարանի հաշվեհամարի վրա:
Սահմանամերձ Բերքաբերի գյուղապետարանի դեմ էլ բջջային կապի ծառայության դիմաց վճարները գանձելու հայց էր ներկայացված: Բերքաբերն ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համաձայնության են եկել՝ 780 հազար դրամ պարտքը մաս-մաս կմարվի մինչեւ այս տարվա վերջ: Կեսը արդեն մարված է:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պարտք ունեցող համայնքապետարանների եւ դպրոցների թիվը շատ մեծ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930