Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է գողության 5 դեպք

Ապրիլ 22,2011 00:00

Ապրիլի 20-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, խարդախության՝ 5 եւ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է նաեւ գողության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 եւ գողության՝ 3 դեպք: Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել են որսորդական 2 հրացան, 1 ատրճանակ, ինքնաձիգի 3 պահունակ, 1 կգ 35 գրամ վառոդ եւ տարբեր տրամաչափի 186 փամփուշտ: Իսկ քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 1 հրացան, 2 ատրճանակ, 2 նռնականետ, 2 հրթիռանետ, 6 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 4 պահունակ եւ տարբեր տրամաչափի 1485 փամփուշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել