Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՏԻՑ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՆԵՑԻՆ

Ապրիլ 22,2011 00:00

 Ապրիլի 20-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանում՝ Հրազդանի կիրճում, Փոքր Մհեր փողոցի թիվ 24/1 հասցեի («Փոքր Մհեր» կրթահամալիր) հարակից տարածքում գետն անցնելիս ավտոմեքենա է մնացել գետի մեջ, ջրի մակարդակը բարձրանում է, չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ, անհրաժեշտ է օգնություն:
Փրկարարների ուժերով «ՎԱԶ-2121» մակնիշի 55 ՕԼ 990 պետհամարանիշի ավտոմեքենայից անվնաս ափ են դուրս բերվել 24-ամյա վարորդը՝ Գ. Գասպարյանը եւ 25-ամյա ուղեւորը՝ Է. Կարանֆիլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել