Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈԼԵԿՏԻՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ»

Ապրիլ 22,2011 00:00

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Ֆրունզեի փողոցի մի շենքի բակից բերման են ենթարկել 35-ամյա Հովհաննես Մ.-ին, 53-ամյա Լուիզա Ե.-ին եւ 66-ամյա Աղվան Հ.-ին:
Աղվան Հ.-ն խոստովանել է, որ օրեր առաջ Բագրատունյաց փողոցի թիվ 17 հասցեում գտնվող խանութում մի քաղաքացու գրպանից գողացել է 140.000 դրամ, այդ ընթացքում Լուիզա Ե.-ն եւ Հովհաննես Մ.-ն օգնել են իրեն, իսկ հետո գողացած գումարը բաժանել են միմյանց միջեւ: Պարզվել է, որ տուժողը 54-ամյա Գրիգոր Խ.-ն է, որը ապրիլի 20-ին մեկնել է ՀՀ-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել