Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնին ընդառաջ

Ապրիլ 22,2011 00:00

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում տեղի ունեցավ զատկական ցուցահանդես-տոնավաճառի պաշտոնական բացումը: Այն խորհրդանշական էր նրանով, որ անմիջականորեն կապված էր կենտրոնի աշխատանքների վերսկսման հետ: Ցուցասրահում ներկայացված նկարները, բացիկները, քանդակները, մետաղալարից պատրաստված կոմպոզիցիաները երեխաների ստեղծագործ մտքի ու ձեռքի աշխատանքներն են:
Կրթահամալիրն իր հագեցած տեխնիկական հնարավորություններով նպաստում է սովորելու ցանկություն ունեցող երեխաների բազմակողմանի զարգացմանը: Նա իր դռներն է բացել նաեւ մտավոր թույլ կարողություններ ունեցող երեխաների առաջ՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ նրանք էլ  հասարակության լիարժեք անդամներ են: Ըստ տնօրինության, այդ իմաստով՝ կրթօջախը կարելի է համարել ժողովրդավարական սկզբունքների հետեւորդ, որը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել մարդասիրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930