Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկը խոստացել է ոչնչացնել Պերեսին

Ապրիլ 22,2011 00:00

\"\"Վաղը Լոս Անջելեսում Վախթանգ Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում հանդիպելու է կոլումբիացի Իոննի Պերեսի հետ: Այդ մենամարտի արդյունքով որոշվելու է, թե այդ քաշային կարգում աշխարհի չորս ուժեղագույնների միջեւ կազմակերպված մրցաշարում ով կզբաղեցնի երրորդ տեղը: Չնայած բուքմեյքերներն աննշան առավելություն տալիս են մրցակցին, դա ամենեւին էլ չի անհանգստացնում Վիկին: Նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հաղթանակն իրենն է լինելու: «Հիմա մրցակիցս Իոննի Պերեսն է, բայց դա իմ մոտեցումները չի փոխում: Ես ռինգ կմտնեմ ու, պարզապես, կոչնչացնեմ նրան: Երբ քաշային կարգս փոխեցի, շուրջբոլորս խոսում էին, իբր ես այլեւս նախկինի պես ուժեղ չեմ: Այ, երբ հաղթեմ Պերեսին, բոլոր այդպես մտածողները կհասկանան, թե որքան անհեթեթ էին այդ կարծիքները», – հայտարարել է վանաձորցի բռնցքամարտիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել