Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել են

Ապրիլ 27,2011 00:00

Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ դիմակավորված 2 անձինք փորձում են «Օրխիդեա» խանութից գողություն կատարել: Ոստիկանության ծառայողները Տերյան փողոցի թիվ 62 շենքի նկուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Արսեն Խ.-ին եւ 26-ամյա Արթուր Հ.-ին, որոնց մոտ հայտնաբերվել է 2 զույգ կաշվե ձեռնոց եւ 2 դիմակ:

Պարզվել է, որ նրանք գիշերը, դռան ապակին կոտրելով, Տերյան փողոցում գտնվող արծաթյա զարդերի խանութից գողացել են արծաթյա զարդեր, իսկ Բայրոնի փողոցում գտնվող երկու գեղեցկության սրահներից, պատուհանը բացելով՝ վարսահարդարման պարագաներ, ձայնագրիչ եւ այլ իրեր: Արսեն Խ.-ն եւ Արթուր Հ.-ն ձերբակալված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել