Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան շրջվել էր

Ապրիլ 27,2011 00:00

Ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեւան-Երեւան ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Անդրանիկ Ա.-ի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 32-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորները՝ 26-ամյա Արման Հովսեփյանը եւ 26-ամյա Թագուհի Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Հովսեփյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել