Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀ՝ ԳԱԶԻ ԲԱԼՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

Ապրիլ 27,2011 00:00

Ապրիլի 25-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի հանրակացարանների մոտ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում, պայթյուն է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.00-ին Թեւոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 52-ամյա Հովսեփ Նազարյանը տեղում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել