Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Ապրիլ 27,2011 00:00

Տավուշի մարզի գյուղերում ավելացել են մահվան դեպքերը: Գրեթե ամեն օր հուղարկավորություն է տեղի ունենում, լինում են օրեր, երբ նույն գյուղում մի քանի թաղում է լինում: Նվազել է մարդկանց դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների հանդեպ, ի հայտ են գալիս նախորդ տարիներին առաջացած, բայց չբացահայտված հիվանդությունների ծանր հետեւանքները: Քիչ չեն դեպքերը, երբ մարդկանց ինքնազգացողությունը վատանում է հենց գերեզմանատանը, հարազատների շիրիմների մոտ: Օրերս Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատանը թաղման ժամանակ քաղաքի մի բնակչուհի ուշաթափ է եղել եւ նրան շտապօգնության մեքենայով Նոյեմբերյանի հիվանդանոց են տեղափոխել: Ապրիլի 16-ին Լճկաձոր գյուղի 65-ամյա բնակչուհի Լենա Ասատրյանը գերեզմանատանը, ամուսու մահվան տարելիցի օրը, նրա գերեզմանի մոտ կաթված է ստացել: Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, նույն երեկոյան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկների վկայությամբ՝ հիվանդի վիճակը ծանր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930