Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոր նեղուց՝ Բոսֆորի ափերին

Ապրիլ 28,2011 00:00

Ստամբուլի ջրանցք կոչվող նոր նեղուցը ի հայտ կգա 15 միլիոնանոց մեգապոլիսի՝ Ստամբուլի, Բոսֆորի ափերին: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Նրա ասելով, ջրանցքը կանցնի Ստամբուլի եվրոպական հատվածով եւ կլինի 21-րդ դարի ամենախոշոր նախագծերից մեկը: Թուրքիայի վարչապետը նաեւ հայտարարել է, թե այդ նախագծի իրացումը էականորեն կնվազեցնի աշխարհում ամենագերբեռնված Բոսֆորի ջրանցքի տրանսպորտային բեռնվածությունը, որով տարեկան տեղափոխվում է 150 մլն տոննա նավթ:
Այլ աղբյուրների մատուցմամբ, 45-50 կմ երկարությամբ նոր ջրանցքը անցնելու է Ստամբուլի եվրոպական մասի արեւմտյան հատվածում՝ Սեւ ծովի եւ Մարմարա ծովի միջեւ: Ջրանցքի լայնությունը կազմելու է մոտ 150 մետր, խորությունը՝ 25 մետր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել