Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար արթնանալու պատճառը

Մայիս 06,2011 00:00

Հնդիկ գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ առավոտյան դժվար արթնանում: Ըստ նրանց` խնդիրը ոչ թե ծուլության, այլ գենի մեջ է:
Մասնագետներն իրենց փորձարկումներն իրականացրել են ճանճերի վրա: Ճանճերի մոտ քնելու առումով նույն հատկանիշներն են գրանցվել, ինչ մարդկանց մոտ: Որոշ ճանճեր շատ քիչ են քնել, սակայն արթնացել են բավական «առույգ» եւ ակտիվ: Իսկ որոշ ճանճեր էլ, պարզվել է, շատ քնկոտ են եղել: Հետեւելով այս օրինաչափությանը` գիտնականներն ուսումնասիրել են ճանճերի ԴՆԹ-ն:  Քնկոտ ճանճերի մոտ բացակայել է մի գեն, որն անվանել են «24»: Նշված գենը պատասխանատու է PER սպիտակուցի արտադրման համար, որը կարգավորում է օրվա ռիթմը:  Եթե այդ սպիտակուցն օրգանիզմում բավարար չափով կա, բնական ժամացույցը հուշում է, թե երբ պետք է քնել, ասում են գիտնականները: Այժմ նրանք հույս ունեն օգնել մարդկանց` նրանց օրգանիզմում PER սպիտակուցի ավելացման շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել