Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրախա՞ղ, թե՞ լուրջ հարաբերություններ

Մայիս 14,2011 00:00

\"\"Հոգեբանները հավաստիացնում են, որ տղամարդկանց որոշ ժեստեր իրենց նշանակությունն ունեն: Եվ այսպես, եթե տղամարդն ուղղում է փողկապը եւ կարգի բերում սանրվածքը՝ այդ ընթացքում ձգելով ստամոքսի մկանները, ապա նա աներկբայորեն փորձում է դուր գալ իր զրուցակից կնոջը: Տղամարդուն, որը փնտրում է սիրային արկածներ, կմատնեն ձեռքերը գրպանները դնելը: Երբ տղամարդը մեջքին է պահում իրար միացրած մատները, ապա նա առանձնապես չի վստահում իր զրուցակցին: Ըստ henaran.am-ի՝ սեթեւեթանքներն այս պարագայում դժվար թե հաջողությամբ պսակվեն, ասում են հոգեբանները: Իսկ ահա այն տղամարդը, որն անվերջ ժպտում է կնոջը եւ որսում նրա հայացքը, այսկերպ բացահայտորեն արտահայտում է իր համակրանքը կամ ռոմանտիկ վերաբերմունքը գեղեցիկ սեռի ներկայացուցչի հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել