Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉԸ ԶԵՆՔ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

Օգոստոս 02,2011 00:00 Share

Ըստ pravda-ru-ի, նովոսիբիրսկցի քիմիայի 40-ամյա մի ուսուցիչ լաբորատորիա էր հիմնել իր սեփական տանը եւ այնտեղ պատրաստված ռումբերը բավական էին, որպեսզի մի քանի բետոնե շինություններ օդ թռչեին: Ըստ նույն աղբյուրի, ռուսաստանյան իրավապահները տառացիորեն վերջերս են գտել զինագործ-ուսուցչին ու կարծում են, որ հուլիսի 7-ի երկաթգծի պայթյունի եւ քիմիայի ուսուցչի ղեկավարած 4 հոգանոց հանցախմբի միջեւ կապ կա: Բոլորի տներում էլ հայտնաբերվել են նույնպիսի պայթուցիկ նյութեր, որոնցից առկա են եղել ուսուցչի տանը: Վերջինիս տան լաբորատորիան համարժեք է եղել մի ամբողջ քիմիական գործարանի գիտահետազոտական կազմակերպության: Չնայած գործ է հարուցվել, սակայն ուսուցչին առայժմ 150000 ռուբլի գրավի դիմաց ազատ են արձակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031