Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը՝ ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ում

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Այսօր Դոնի Ռոստովում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի 2011-2012թթ. խաղարկության առաջին փուլը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Մրցաշարն անչափ ուժեղ կազմ է հավաքել: Բացի Էլինայից, հաղթող ճանաչվելու եւ անհրաժեշտ միավորներ վաստակելու համար պայքարելու են չինացիներ Հու Յիֆանը եւ Ռուան Լուֆեյը, ռուսաստանցիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալիսա Գալյամովան եւ Եկատերինա Կովալեւսկայան, հնդկուհի Համփի Կոներուն, սլովակցի Աննա Մուզիչուկը, ուկրաինացի Եկատերինա Լահնոն եւ բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան:
Նույն օրերին Հնդկաստանի Չեննայ քաղաքում կընթանան աշխարհի մինչեւ 20 տարեկան տղաների 50-րդ եւ աղջիկների 29-րդ առաջնությունները: Այնտեղ Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ, աշխարհի նորընծա թիմային չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Մարիա Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել