Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատարների սայթաքման տուր

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը առաջատարների սայթաքման տուր կարելի է անվանել: Կենտրոնական խաղում «Փյունիկն» ու «Գանձասարը», փոխանակելով մեկական գնդակ, թանկարժեք 2-ական միավոր կորցրին, ինչը «Ուլիսի» հաղթանակի պարագայում մրցաշարային աղյուսակում կթուլացներ երկու թիմերի դիրքերն էլ: Սակայն «Ուլիսը» բոլորովին անսպասելի 1:2 հաշվով զիջեց «Բանանցին»: Այդպիսով, 16-րդ տուրից հետո առաջնությունն ունի միանգամից երկու առաջատար՝ «Գանձասարը» եւ «Ուլիսը», որոնց մեկ միավորով զիջում է չեմպիոնը: Մյուս խաղերում ետնապահ «Արարատը» ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Միկայի» հետ, իսկ «Շիրակը» 2:3 հաշվով զիջեց «Իմպուլսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել