Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ «ԼՌՈՒՄ» ԵՆ 5-ՐԴ ՀՀԽ-Ի ՄԱՍԻՆ

Օգոստոս 06,2011 00:00

Համահայկական համաշխարհային խաղերն աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների համար ոչ միայն չորս տարին մեկ կազմակերպվող մարզական խոշորագույն իրադարձություն է, այլեւ հայրենիք գալու, նախնյաց արմատներին վերադառնալու ու շուրջ երկու շաբաթ մարզական եւ մշակութային միջոցառումներին մասնակցելու հիանալի առիթ: Հայաստանում Խաղերին վաղուց են նախապատրաստվում ու անում ամեն բան՝ տոնական մթնոլորտ ստեղծելու համար: Խաղերի մեկնարկին ընդամենը մեկ շաբաթ է մնում եւ մոտ օրերս մասնակիցները կհեղեղեն Երեւանը: Ճիշտ է, գովազդային տեսահոլովակներ ցուցադրվում են հեռուստաալիքներով, սակայն առայսօր մայրաքաղաքի փողոցներում ոչինչ չկա, որ երեւանցիներին եւ ժամանող հյուրերին հիշեցնի Համահայկական խաղերի մասին: Երեւանի կենտրոնական մայրուղիներում տեղադրված գովազդային հսկայական վահանակները գովազդում են ինչ ասես, մի մասն էլ ժամանակ առ ժամանակ դատարկ է լինում: Կարծում ենք, արժե եւ դեռ հնարավոր է հասցնել փողոցները զարդարել Համահայկական համաշխարհային խաղերի մասին հիշեցնող գովազդային նյութերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել