Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՑ 3-ԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ

Օգոստոս 13,2011 00:00 Share

\"\"\"\"\"\"

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանը երեկ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու Հայ ազգային կոնգրեսի՝ օգոստոսի 9-ին ձերբակալված 7 ակտիվիստներից երեքի՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը: Չորրորդ ակտիվիստին՝ Վահագն Գեւորգյանին, որը եւս տարվել էր դատարան, դատավոր Մնացական Մարտիրոսյանն ազատ է արձակել: Նա եւ Կոնգրեսի՝ ժամանակավոր պահման վայրում գտնվող մյուս 3 ակտիվիստները՝ Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանն ազատ են արձակվել ստորագրության դիմաց: Վերջին երեքը ԺՊՎ-ից ազատ արձակվելուց հետո միացել էին երիտասարդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով դատարանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին ու ՀԱԿ համակիրներին: Մինչ դատարանում ձերբակալվածների հարցն էր քննարկվում, դատարանի մոտ շտապօգնության երկու մեքենա էր ժամանել՝ մեկը դատարանի դիմաց հավաքվածներից մեկին, մյուսը՝ դատարանի ներսում Տիգրան Առաքելյանին բուժօգնություն ցուցաբերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031