Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐՔԱՅԻՆ ԱՍԻԼԲԵԿՅԱՆԸ ԿԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ

Օգոստոս 13,2011 00:00

Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում հուլիսի 29-ին զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան գործով օգոստոսի 10-ին ձերբակալվել է Մասիսի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող, շարքային Սահակ Ասիլբեկյանը, որին մեղադրանք է առաջադրվելու ՀՀ ՔՕ  359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: Նախաքննական մարմինը դիմելու է Ասիլբեկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել