Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհորդող նոտաներ»

Օգոստոս 20,2011 00:00

Երեւանն իր դռներն է բացել «Ճանապարհորդող նոտաներ» երաժշտական փառատոնի առջեւ: Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել 2007թ. Դոմինիկյան Հանրապետությունում, հաջորդը՝ 2008 թ.՝ Պերուում, 2009թ.՝ ԱՄՆ-ում, 2010թ.՝ Բելգիայում, 2011թ. հուլիսին՝ Կոլումբիայում: Իսկ այժմ՝ Երեւանում:
Ինչպես, ըստ «Արմինֆոյի», պատմել է փառատոնի գործադիր տնօրեն Էլեն Բրեյգերը, փառատոնի համերգներին կմասնակցեն 45 հայ եւ 25 օտարերկրացի՝ 14-27 տարեկան երաժիշտներ: Ընդհանուր առմամբ` նախատեսվում է 4 ելույթ. օգոստոսի 20-ին՝ Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում (սիմֆոնիկ նվագախումբ), օգոստոսի 21-ին՝ Երեւանի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում (փողային եւ հարվածային գործիքներ), օգոստոսի 22-ին՝ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (լարային գործիքներ), օգոստոսի 24-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (սիմֆոնիկ նվագախումբ), եզրափակիչ համերգ եւ փառատոնի հանդիսավոր փակում: Ուշագրավ է, որ համերգների ընթացքում կհնչեն փառատոնի մասնակից բոլոր 11 երկրի՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Պերուի, Թուրքիայի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Վրաստանի, Անգլիայի եւ Հայաստանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել