Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ԹԱՆԿԱՑԱՎ

Օգոստոս 24,2011 00:00

Շաքարավազը թանկացել է՝ 350 դրամից հասնելով մինչեւ 450 դրամի: Ըստ «news.am»-ի կատարած հարցումների, երեկվա դրությամբ «Երեւան Սիթի» խանութների ցանցում շաքարավազի 1 կգ-ն արժեր 430 դրամ՝ նախօրեի 377 դրամի փոխարեն: Իսկ թե ինչով է պայմանավորված թանկացումը, աշխատակիցը նշել է, որ միջազգային շուկայում շաքարավազը թանկացել է: «Սթար» սուպերմարկետների ցանցում շաքարավազի 1 կգ-ն երեկ եղել է 430 դրամ, իսկ «Մուսա լեռում» այն արժեր 450 դրամ, մինչդեռ նախօրեին 350 դրամ էր: «Երիցյանների» սուպերմարկետում 3-րդ օրն է՝ շաքարավազի 1 կիլոգրամը 400 դրամից դարձել է 420 դրամ: Իսկ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում շաքարավազի 1 կգ-ն միշտ 420 դրամ էր: «Սաս» սուպերմարկետների ցանցում շաքարավազի 1 կգ-ն դեռ 375 դրամ է:
Նշենք, որ Հայաստան շաքարավազի մենաշնորհային ներկրողը ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն է՝ իր «Ալեքս Գրիգ» ընկերությունով, որը շաքարավազի շուկայում ունի ամենամեծ մասնաբաժինը՝ 99,99%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել