Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՔՍՊԻՐՅԱՆԸ ՍԿՍՎԵՑ

Հոկտեմբեր 15,2011 00:00

Հոկտեմբերի 14-29-ը Երեւանում տեղի կունենա Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն  Թատերական  միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը,  վերոհիշյալ փառատոնի  նախագահ Հակոբ Ղազանչյանը, դերասաններ Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը եւ այլք: Հայաստանից  փառատոնին մասնակցում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոնը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը՝ «Հուլիոս Կեսար», Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ «Լեդի Մակբեթ» ներկայացումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել